Wednesday, 24 06 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն

Ռյուտեն առաջիկա օրերին հստակություն է սպասում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հույս է հայտնել, որ Փարիզում «կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հստակություն կլինի այն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք աշխարհի մի շարք երկրներ կկարողանան Ուկրաինային տրամադրել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես սպասում եմ, որ վաղը կամ դրանից անմիջապես հետո կհաջողվի հստակություն ունենալ այն մասին, թե ինչ կարող ենք անել հավաքական կերպով», – հայտարարել է Մարկ Ռյուտեն սեպտեմբերի 3-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

Ռյուտեի խոսքով՝ սա հնարավորություն կտա հասկանալու, թե ԱՄՆ-ն ինչ կցանկանար անել իր կողմից անվտանգության երաշխիքների շրջանակներում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ հանդիպումներ անցկացվեն, հատկապես պետությունների ղեկավարների մակարդակով, ապա չափազանց կարևոր կլինի նախապես հստակություն ունենալ Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցի վերաբերյալ։

«Կամեցողների կոալիցիայից» մի շարք եվրոպացի ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 4-ին, Փարիզում: Խառը ձևաչափով՝ անձնական ներկայությամբ և տեսակապով կազմակերպված հանդիպման մասնակիցները «կքննարկեն վերջին շաբաթներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա կատարված աշխատանքները», – ավելի վաղ հաղորդել էր BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի Փարիզում կայանալիք հանդիպմանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում