Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Լավրովը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին

Մոսկվան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգի ձևավորմանը, որը կդառնա Եվրասիայում անվտանգության ընդհանուր ճարտարապետության բաղկացուցիչ մասը: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Եվ պետք է Ռուսաստանի ու Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգը ձևավորվի որպես Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ընդհանուր մայրցամաքային ճարտարապետության բաղկացուցիչ մաս», – ասել է նա ինդոնեզական «Կոմպաս» թերթին տված հարցազրույցում։

Նախարարն ընդգծել է, որ «կայուն խաղաղությունն անհնար է առանց հակամարտության սկզբնա​​պատճառներն արմատապես վերացնելու»։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ «որպեսզի խաղաղությունը հաստատուն լինի, անհրաժեշտ է ճանաչել և միջազգային իրավական եղանակով ձևակերպել նոր տարածքային իրողությունները, որոնք առաջացել են Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելուց հետո»։

Լավրովը հավելել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակը, այսինքն՝ այն պայմանները, որոնք ամրագրված են Ուկրաինայի 1990 թվականի անկախության հռչակագրում, և որոնց հիման վրա ուկրաինական պետականությունը ժամանակին ճանաչվել է Ռուսաստանի և ամբողջ միջազգային հանրության կողմից»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան այսօր «միակ երկիրն է, որտեղ օրենսդրական մակարդակով արգելված է բնակչության զգալի մասի լեզվի օգտագործումը»։

«Ոչ պակաս կարևոր է ապահովել մարդու իրավունքների վերականգնումը և պահպանումը այն տարածքներում, որոնք մնում են Կիևի ռեժիմի վերահսկողության տակ, որը, ինչպես ես արդեն նշել եմ, ոչնչացնում է Ռուսաստանի, ռուսների և ռուսախոս մարդկանց հետ կապված ամեն ինչ՝ ռուսաց լեզուն, մշակույթը, ավանդույթները, կանոնական ուղղափառությունը, ռուսալեզու լրատվամիջոցները», – նշել է նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում