Ամերիկացի ֆիզիկոս Սոլ Պերլմուտերը, ով 2011 թ. Նոբելյան մրցանակ է ստացել, այդ մասին իմացել է շվեդ լրագրողից: Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը Պերլմուտերը հայտարարել է, որ ինքը զանգ է ստացել Նոբելյան կոմիտեից մրցանակը շահելուց մեկ ժամ անց:
Ֆիզիկոսն ապրում է Կալիֆոռնիայում, նա պատմում է, որ մոտավորապես գիշերվա ժամը 3-ին իրեն զանգել է մի շվեդ լրագրող և շնորհավորել մրցանակ ստանալու կապակցությամբ: Դրանից հետո նա ևս 10 զանգ է ստացել՝ ուրիշ լրագրողներից, և միայն դրանից հետո նրան զանգել են Նոբելյան կոմիտեից: Պերլմուտերը հավաստիացնում է, որ կոմիտեն չի կարողացել կապ հաստատել իր հետ, որովհետև իր կոլեգան նրանց տվել է 5-ամյա վաղեմություն ունեցող հեռախոսահամար:
Հարկ է նշել, որ այն բանից հետո, երբ Նոբելյան կոմիտեն հայտարարել է դափնեկիրների մասին, լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք հաջողվե՞լ է կապվել մյուս դափնեկիրների հետ: Կոմիտեի նախագահը պատասխանել է, որ նրանց հաղորդագրություններ են ուղարկվել:










































