Երեքշաբթի օրը Սիրիայի կառավարությունը վերացրել է ներմուծման արգելքի մասին որոշումը, որը վերաբերում էր ավտոմեքենաներին, շքեղ առարկաներին և այլ ապրանքների: Բացառություն էր միայն հումքը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ներմուծման արգելքը վերացվել է ի նպաստ տնտեսության պաշտպանության և արտարժութային պահեստների պահպանման:
Սիրիացի տնտեսագետ Այման Կաֆեհը նշել է, որ ներմուծումը արգելող որոշումը, որ ընդունվել էր հանուն Սիրիայի տնտեսության զարգացման, հանգեցրել էր շատ ապրանքների գների բարձրացմանը ներքին շուկայում, որից տուժել էին հասարակության բոլոր խավերը: Դա եղել է սխալ որոշում: Արգելումը վնաս էր հասցրել առևտրականների շահերին, և դրանից սիրիացի արտադրողները ոչինչ չէին շահում, իսկ բանկչությունը վնասներ էր կրում՝ գների բարձրացման պատճառով»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը Սիրիայում շարունակվում են: ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոչ են անում Ասադին հեռանալ և ավելի են ուժեղացնում տնտեսական պատժամիջոցներն այս երկրի դեմ: Վերջերս ԱՄՆ-ն արգելել է հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արտահանումը Սիրիա:









































