Monday, 08 06 2026
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով

Առաջնահերթ խնդիրը փլված հատվածի երկրաբանական ուսումնասիրությունն է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն`ՀՀ Տավուշի մարզպետի, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի, նախագծող և շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման ներկա իրավիճակի, հետևանքների վերացման ընթացքի և վնասված ճանապարհահատվածի հետագա ճակատագրի որոշման հետ կապված հարցեր:

Նախարար Մ.Վարդանյանը նշել է առաջադրված խնդիրների հերթականության հստակ սահմանման կարևորությունը` դրանք ոչ միայն արագորեն, այլև հիմնավոր ու որակով լուծելու համար: Ըստ այդմ` որպես առաջնահերթ խնդիր առանձնացվել է փլվածքի հատվածի երկրաբանական ուսումնասիրությունը, որի հիման վրա հնարավոր կլինի որոշակի պատկերացում կազմել իրականացվելիք հետագա քայլերի, մասնավորապես՝ ներկա ճանապարհի վերականգնման կամ շրջանցող նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ:

Խորհրդակցության արդյունքում, երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, նախագծող կազմակերպությունների, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աշխատանքային խումբն իր ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արված մասնագիտական եզրակացությունը նախարարություն կներկայացնի եռօրյա ժամկետում:

Հանձնարարվել է նաև` հաշվի առնելով նշված ճանապարհահատվածում տրանսպորտային երթևեկության ինտենսիվությունը, մինչև օրվա վերջ առաջարկություններ ներկայացնել երթուղիների կարգավորման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում