ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում անդրադարձավ իշխանության դիրքորոշմանը՝ ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության նկատմամբ:
«Նրանք ասում են՝ դադարեցրեք հանրահավաքները, կերկխոսենք, իսկ ինչո՞ւ են մարդիկ հանրահավաքներ անում: Այս հանրահավաքները, այս վրանները հետևանք են կեղծված ընտրությունների, Մարտի 1-ի սպանդի: Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր 10 տարուց ավելի է պայքարում են անարդարությունների դեմ»,- պարզաբանեց Դեմիրճյանը:
Դեմիրճյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ հարցերը լուծվելու են ոչ թե երկխոսության, այլ հասարակական ճնշման միջոցով. «Համոզված եմ՝ միասին մենք հասնելու ենք մեր նպատակին, երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից»:











































