Կանադան կչեղարկի USMCA առևտրային համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը։ Ինչպես տեղեկացնում է CBC News-ը, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Մենք կվերացնենք CUSMA համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա կանադական բոլոր մաքսատուրքերը», – ասել է Քարնին՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
«Կանադան կպահպանի պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա իր մաքսատուրքերը, մինչդեռ մենք ինտենսիվորեն աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ այս խնդիրները լուծելու համար», – նշել է Կանադայի վարչապետը։












































