Ալյասկայի գագաթնաժողովը շատ արդյունավետ էր՝ ճանապարհ բացելով Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, ինչը բացեց ճանապարհը բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ երեկ այստեղ՝ Սպիտակ տանը, Անքորիջում հանդիպումից 48 ժամվա ընթացքում», – ասել է նա։









































