Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Մեկնարկել են «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության մշտադիտարկման այցերը

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության մշտադիտարկման այցերը։ Առաջինը Արագածոտնի մարզի հինգ բնակավայրերն էին՝ Վարդենուտ, Շենավան, Ծաղկաշեն, Շղարշիկ և Ագարակ։

Ինչպես տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, այցերի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են շահառուների ջերմատնային տնտեսություններին, բերքատվությանը։

«Նախաձեռնության ղեկավար Թագուհի Միրզախանյանն ուրախությամբ արձանագրեց, որ աճեցված բերքը ոչ միայն օգտագործվում է շահառուների սեփական կարիքների համար, այլև իրացվում է տեղական շուկաներում։

Շենավանում բնակվող Սպարտակ Աղասյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսում է ծաղիկների մշակումից անցում կատարել բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության։ Իսկ ծրագրի մեկ այլ շահառու Նարինե Մաթևոսյանն ընդգծեց. «Քանի որ այս ծրագիրը մեծ հնարավորություն է տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել, շատ կցանկանայի, որ տարբեր մարզերում այս ծրագիրը լիներ, և շատ մարդիկ օգտվեին ու ստանային հենց իրենց բերքը` առողջ ու օրգանիկ»։

Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին՝ զարգացնելով նրանց գյուղատնտեսական կարողություններն ու բիզնես մտածելակերպը, նպաստելով համայնքներում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտական հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Կիպրոսի կառավարության դրամաշնորհի միջոցով հիմնադրամը Արագածոտնի և Լոռու մարզերի յոթ համայնքներում մշտապես բնակություն հաստատած 20 ընտանիքի տրամադրել է 250 քմ մակերեսով կահավորված ջերմատներ, ինչպես նաև անհրաժեշտ սերմեր ու սածիլներ։

Հիմնադրամից հայտնում են, որ մշտադիտարկման այցերը շարունակական բնույթ են կրելու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում