Կիպրոսի նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները` կապված հունիսին «Էվանգելոս Ֆլորակիս» ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նախագահը հայտարարել է, որ իր մեղքն ապացուցող եզրակացություններն արվել են առանց որևէ ապացույցի:
«Հանրապետության նախագահը կտրականապես հերքում է, որ անձնական պատասխանատվություն է կրում պատահարի համար»,- հայտարարել է Խրիստոֆիասը և ավելացրել, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Երեկ անկախ պետական հետաքննությունը ռազմաբազայում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի ամբողջ պատասխանատվությունը դրել էր երկրի նախագահի վրա:
«Էվանգելոս Ֆլորակիս» ռազմաբազայում պայթյունը տեղի է ունեցել 2011 թ. հուլիսի 11-ին, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ: Բացի այդ, զգալի տուժել էր նաև երկրի խոշորագույն էլեկտրակայանը, որի հետևանքով կղզում գրեթե մեկ ամիս էլեկտրամատակարարումների խափանումներ էին առաջանում: Դրանից հետո երկրի քաղաքական և հասարակական գործիչները պահանջում են նախագահի հրաժարականը:







































