Tuesday, 23 06 2026
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առիթով

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը այդ գործընթացում:

Այս բեկումնային իրադարձությունը առաջին հերթին մեծապես նվազեցնում է պատերազմի վերսկսման վտանգը, որ Դամոկլյան սրի նման շարունակում էր կախված մնալ Հայաստանի Հանրապետության գլխավերևում և ստեղծում բոլոր նախադրյալները հասնելու համար տևական խաղաղության, բացելով լայն հորիզոններ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ու բարգավաճման:

Այդ ամենը անշուշտ ենթադրում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում, իսկ այդ առումով լիահույս ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը՝  ի տես ադրբեջանական կողմի մինչ նախաստորագրման պահը դրսևորած ապակառուցողական վարքագծին ու հռետորաբանության, ոչ միայն սկզբունքային ու հետևողական կլինի այդ քայլի իրականացման ուղղությամբ, այլ նաև հետամուտ կլինի բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման ու Արցախից տեղահանված մեր հայրենակիցների անվտանգ ու անխոչընդոտ վերադարձի ապահովման գործում:

Անտարակույս, սա իրական խաղաղության գործընթացի միայն սկիզբն է և առջևում դեռ շատ աշխատանք ու մարտահրավերներ են սպասվում: Այսուհանդերձ, մենք մնում ենք լավատես հայրենիքի ապագայով և հուսադրված այն հեռանկարով, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացումից ի վեր առաջին անգամ ունենալու է բարի դրացիական հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ, բազմապատկելով արտաքին աշխարհի հետ իր արևտրային և հաղորդակցության միջոցները: Իսկ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրերով դառնալու է կարևոր օղակ և մասնակից միջազգային ու տարածաշրջանային լայնամաշտապ տնտեսական ծրագրերի, որ իր հերթին հնարավորություն է ստեղծելու կերտել բոլորիս երազած ազատ, ինքնիշխան, ժողովրդավար ու բարգավաճող հզոր Հայաստանը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն

Օգոստոս 9, 2025

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում