Նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի զրույցը օգտակար և կառուցողական էր. լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հայտնել է, որ Պուտինը և Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները։
«Ռուսաստանն ամերիկյան կողմին ազդանշաններ է փոխանցել Ուկրաինայի հարցով և ստացել ազդանշաններ նաև Թրամփից»,- ընդգծել է նա։









































