ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների համար երկրորդային պատժամիջոցներն «ակնհայտ քայլ» են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
«Անկասկած, մարտի դաշտում խնդրի լուծում չի կարող լինել, դիվանագիտական լուծումը միակն է։ Եվ նախագահ Թրամփը պայմաններ է ստեղծում այն բանի համար, որ Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա։
=









































