Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Թուրք-իսրայելական դիմակայությունը խորանում է

«Անկարան վճռականապես դատապարտում է օկուպացված Արևելյան Երուսաղեում իսրայելցի մի խումբ նախարարների ներխուժումը «Ալ-Ակսա» մզկիթ»,- ասված է Թուրքիայի արտաքոին գործերի նախարարության օգոստոսի 3-ի հայտարարության տեքստում: Այդ մասին հաղորդում է Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ «ներխուժումը տեղի է ունեցել հրեա վերաբնակիչների մասնակցությամբ և իսրայելական ոստիկանության աջակցությամբ», ինչը համարում է «Ալ-Ակսա» մզկիթի և «սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակի պահպանման պարտավորության կոպիտ խախտում՝ ի հակակշիռ միւազգային հանրության կողմից ճանաչված առաջնահերթությունների»:

Պաշտոնական Անկարայի դիվանագիտական կոշտ ձեւակերպումներն ավարտվում են ավելի խորքային գնահատականով. Թուրքիան այլևս անընդունելի է համարում Պաղեստինում և ամբողջ տարածաշրջանում Իսրայելի «ապակայունացնող գործողությունները» և կրկին կոչ է անում Գազայում «անհապազ հրադադար հաստատել և «երկու պետություն» սկզբունքի հիման վրա հաստատել կայուն խաղաղություն»:

Նույն օրը հայտարարություն է տարածել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը և մերժել զինաթափվելու և Գազահից հեռանալու առաջարկությունը՝ քանի դետ Պացեստինը Երուսաղեմ մայրաքաղաքով որպես անկախ պետություն ճանաչված չէ: Ուշագրվ է, որ, ինչպես թուրքական մամուլն է հայտնել, ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի պատվիրակությունը մինչ այդ այցելել է Անկարա և հանդիպում ունեցել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Վերջինս օգոստոսի 3-ին մասնավոր հեռուստաընկերություններից մեկին հարղազրույցում սենսացիոն հայտարարություն է արել, որ MIT-ի տնօրենի պաշտոնում հտնվելու առաջին տարում իր դեմ մկնդեղով թունավորելու միջոցով իր դեմ մահափարձ է կազմակերպվել: Ներկայացնելով արտաքին գործերի նախարարի հարցազրույցի այդ դրվագը, Turkiye պարբերականը հավելում է, որ Ազգային հետախուզության ծառայությունը գլխավորելու ամբողջ ժամանակաշրջանում Ֆիդանը ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային բոլոր մակարդակներում համարվել է «Մոսադի» ամենալուրջ մրցակիցը:

Թուրքական պարբերականը փաստացի ակնարկում է, որ Ֆիդանի դեմ «կազմակերպված մահափորձի հեղինակը «Մոսադն» է»: Պարբերականն ավելացնում է, որ այդ տարիներին Էրդողանը, լինելով երկրի վարչապետ, Ֆիդանին անվանել է «պետության գաղտնի գործակալ» և որոշակիորեն բացահայտում, որ նա «այժմ էլ Մասուչուսեթսի համալսարանի շրջանավարտ Իբրահիմ Քալընի հետ շարունակում է իր այդ առաքելությունը»:

Քալընը MIT-ի տնօրենի պաշտոնում փոխարինել է Ֆիդանին՝ մինչ այդ լինելով Էրդողանի գլխավոր խորհրդականը: Թուրքական պարբերականը փաստացի ասում է, որ Ֆիդանը շարունակում է մնալ «պետության գաղտնի գործակալ» և վերահսկում է նաև հետախուզությունը, թեեւ ֆորմալ առումով հանդիսանում է միայն արտաքին գործերի նախարար:

ՀԱՄԱՍ-ի հետ «փոխանակման գործարքի» ձախողումից հետո Իսրայելի կառավարության անոնուն աղբյուրը «Եդիոտ ահրոնոտի» ռազմա-անվտանգային հարցերով փորձագետին ասել է, որ կառավարությունը քննարկում է նաև Կատարում և Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների «թիրախային չեզոքացման տարբերակը»: Դա նշանակում է, որ իսրայելական և թուրքական հատուկ ծառայությունների միջև արդեն իսկ «պատերազմ» է: Այս ֆոնին իր դեմ մահափորձի մասին Ֆիդանի բացահայտումը չափազանց ենթատեքստային է: Ըստ էության, նա հասկացրել է, որ այսօր էլ գտնվում է «Մոսադի» թիրախում: Պետք է համարել, որ հակաքայլեր ծրագրում են նաև Թուրքիայի հատուկ ծառայությունները: Խիստ ուշագրավ է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև երկխոսություն նախաձեռնելու փորձ ԱՄՆ նախագահ Թրամփն առայժմ չի նախաձեռնել: Այդ մասին, համենայն դեպս, որևէ տեղեկություն հայտնի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում