Ճամբարակ-Սևան ճանապարհին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մեկ մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:
«ՎԱԶ-2107»-ի և «Օպել Վեկտրա»-ի բախման արդյունքում «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղևորները, «Օպել Վեկտրա»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղևորներից մեկը՝ 24-ամյա Արծրուն Կիրակոսյանը մահացել է: Կատարվում է քննություն:








































