Friday, 05 06 2026
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

Գոյություն ունի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ երկու մոտեցում. Էլմար Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Բանակցային գործընթացում ակտիվության անկումը հիմնականում պայմանավորված է ամառային արձակուրդներով։ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով իմ նյույորքյան այցի ժամանակ ես հանդիպում ունեցա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ամերիկացի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Մենք հասկանում ենք, որ շատ բան արված է, ընդհանուր առմամբ, ուրվագծերը հստակեցված են, այժմ պետք է աշխատել դետալների վրա։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է. քանի որ դեռ չի հաջողվում համաձայնության գալ «հիմնարար սկզբունքների» շուրջ, մենք առաջարկում ենք աշխատանքներ սկսել խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ։

Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ և նուրբ հարց է, ինչպես նաև՝ շատ էմոցիոնալ։ Համանախագահների աշխատանքը շատ բարդ է, բայց երբ միջնորդների դերում հանդես են գալիս ՄԱԿ ԱԽ-ի 3 մշտական անդամներ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ապա չպետք է ակնկալել դրանից ավելի լավ բանակցային ձևաչափ։

Այլ բան է հակամարտության կարգավորման մոտեցումների հարցը։ Դրանցից մեկի համաձայն՝ կողմերն իրենք են համաձայնում այն առաջարկների հետ, որոնք ներկայացվում են նրանց։ Երկրորդ տարբերակը խաղաղության հարկադրելն է, այսինքն՝ հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ քաղաքական որոշման ընդունման միջոցով հասնել զինված հակամարտության հետևանքների վերացմանը։ Բայց, ինչպես կարելի է նկատել, այս երկու դեպքում էլ գործընթացը պետք է իրականացվի փուլերով, ինչին և մենք, ի վերջո, գնում ենք։

Հուսով եմ, որ համանախագահները կշարունակեն ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Պետք է հաշվի առնել, որ այնպիսի փոքր տարածքում, ինչպիսին Հարավային Կովկասն է, բախվում են շատ երկրների շահեր։ Ամեն անգամ ի հայտ են գալիս նոր գործոններ, օրինակ՝ գազային պայմանագրերի գործոնը, որոնք մի կողմից՝ նպաստում են հակամարտության կարգավորմանը, իսկ մյուս կողմից՝ կարող են խոչընդոտներ ստեղծել։

Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը պետք է մեծ դեր խաղա այս գործում։ Ռազմական գործողությունները հարուցում են վիթխարի խնդիրներ. թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական և անգամ էմոցիոնալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում