Թուրքիայի կառավարությունը հաստատել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը: Թուրքիան Ադրբեջանից կգնի տարեկան 6 մլրդ. խմ գազ եւ կապահովի «կապույտ վառելիքի» տարանցումը Եվրոպա: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզն ասել է, որ համաձայնագիրը կդառնա նաեւ Nabucco նախագծի իրականացման սկիզբը: Նշվում է, որ կնքված պայմանագրերը կնպաստեն նաեւ «Շահ-Դենիզի» շահագործման 2-րդ փուլի մշակմանը, ինչից Բաքուն կստանա մինչեւ 20 մլրդ դոլարի հասնող ներդրումներ: