Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մի խումբ գնչուներ հարձակվել և ծեծի են ենթարկել 3 բուլղարացիների:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», հղում անելով Բուլղարիայի ՆԳՆ ներկայացուցչի խոսքերին, դեպքը տեղի է ունեցել Սոֆիայի Մոդերնո թաղամասում, երբ գնչու դեռահասը մտել է բնակիչներից մեկի տուն և ցանկացել է պայուսակ գողանալ: Հանցագործին գողություն կատարել չի հաջողվել, սակայն նա փախուստի է դիմել և քիչ անց իր հետ այդ տուն բերել մոտ 40 այլ գնչուների, ովքեր քարկոծել են տան բնակիչներին:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել տան վրա հարձակվող բոլոր գնչուներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սոֆիայում բողոքի զանգվածային ցույց էր կազմակերպվել ընդդեմ գնչուների: Բուլղարացիները պահանջում էին իշխանություններից` միջոցներ ձեռնարկել նրանց հանցագործությունների դեմ:









































