«Նոբելյան մրցանակի կոմիտեն չի հայտարարի ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում նոր դափնեկիրների անուններ 2011 թվականի համար՝ երեք մրցանակակիրներից մեկի`Ռալֆ Ստեյնմենի մահվան պատճառով»,- հայտարարել է Կարոլինի ինստիտուտի Նոբելյան մրցանակի կոմիտեի քարտուղար Յորան Հանսոնը: Այս մասին հայտնում է RIA NOVOSTI-ն:
Հիշեցնենք, որ այսօր պարզ դարձավ, որ Սթեյնմանը մահացել է սեպտեմբերի 30-ի գիշերը: Նա՝ Բրյուս Բոյտլերի և Ժյուլ Հոֆմանի հետ միասին, Նոբելյան մրցանակի էր արժանացել իմունիտետի բնագավառում հետազոտություններ կատարելու համար:
Սթեյնմանը 68 տարեկան էր: Երկու տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Մահվան լուրը տարածել է Ռոքֆելլերի համալսարանի ռեկտորը՝ հոկտեմբերի 3-ին՝ 2011 թվականի Նոբելյան դափնեկիրների անունները հայտարարելուց հետո:
Նոբելյան մրցանակը հետմահու կարող է հանձնվել միայն այն դեպքում, երբ մրցանակակիրը կենդանի է եղել մրցանակի շնորհման պահին, բայց մահացել է մինչև դեկտեմբերի 10-ը` մրցանակի հանձնման ժամկետը: Այդ կանոնակարգը մտցվել է 1974 թվականին:





































