Tuesday, 23 06 2026
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան

Նախատեսված է մինչև տարեվերջ Ոստիկանության և ՓԾ հեռախոսահամարները միատեղել. կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն

Հուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։

Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության համակարգում լավագույն պայմաններում գործող ստորաբաժանումներից է, տարածաշրջանում՝ լավագույնը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ կենտրոնի ծառայողները լավագույնս են տեղյակ համակարգի ուժեղ և թույլ կողմերին, քանի որ նրանք են ստանում քաղաքացու ահազանգը, փոխանցում համապատասխան ծառայությանն ու ապահովում հետադարձ կապը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ քաղաքացի-ոստիկան հարաբերություններում առանցքային դեր ունի օպերատիվ կառավարման կենտրոնը։ Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացին համակարգի մասին առաջին ընկալումը ձևավորում է զանգի սպասարկման արդյունքում։

Անդրադառնալով կենտրոնի կողմից կազմվող ընթացիկ զեկույցներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ ծառայողները վերլուծությունների հիման վրա ոչ միայն պետք է առաջարկեն լուծումներ, այլև հետևողական լինեն դրանց կիրառմանը, այլ կերպ ասած՝ վերլուծական աշխատանքը պետք է ունենա կոնկրետ արդյունք։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև փուլային սկզբունքով միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորմանը, որը պետք է ներառի Ոստիկանությանը, Փրկարար ծառայությանը և Շտապօգնությանը հասցեագրված զանգերը՝ 2026 թվականին ապահովելով միասնական գործարկում։

«Մինչև տարեվերջ ունենք նախնական պլանավորում, որ Ոստիկանության և Փրկարար ծառայության հեռախոսահամարները պետք է միատեղվեն, և ձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն՝ արդեն որպես նախարարության կառուցվածքային միավոր։ Եվ ես վստահ եմ, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա ավելի բարձրորակ և օպերատիվ ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,- նշել է ՆԳ նախարարը։

Ըստ նրա՝ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման գործում անհրաժեշտ է կենտրոնի ծառայողների ջանքերի առավելագույն գործադրում՝ ծրագրի արդյունավետ և հաջող իրականացման համար։

ՆԳ նախարարը հանձնարարել է խստորեն պահպանել զանգի սպասարկման բոլոր ընթացակարգերը և չթողնել անպատասխան զանգ՝ նույնիսկ գերծանրաբեռնվածության պայմաններում։

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը կարևորել է քաղաքացի-ոստիկան ամուր կապը և ընդգծել, որ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցի հետ շփման ընթացքում քաղաքացին, ինչպես ահազանգի սպասարկման, այնպես էլ կոնկրետ գործողությունների ընթացքում պետք է զգա սրտացավություն։

Արամ Ղազարյանը ՆԳ նախարարին հավաստիացրել է, որ ստորաբաժանման առջև դրված ցանկացած խնդիր հետևողականորեն կկատարվի բարձր պատասխանատվությամբ։ Ոստիկանության պետը օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին տվել է մի քանի ուղղություններով կոնկրետ հանձնարարականներ։

Խորհրդակցությանը քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կենտրոնի աշխատանքի արդյունքները։ Անդրադարձ է կատարվել ահազանգերի օպերատիվ արձագանքման, հաղորդակցման մեթոդների գրագետ կիրառման, ծառայողների ատեստավորման և մի շարք այլ հարցերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում