Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Մարդինի նահանգի Օմերլի շրջանի Քովանլը գյուղի մոտ մարտական ինքնաթիռ է ընկել։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով։
Ուղղաթիռում գտնվող 2 օդաչուները և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչը վիրավորվել են։ Օդաչուներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Վիրավորները մարտական ուղղաթիռով փոխադրվել են Դիարբեքիրի հոսպիտալ։ Տարվում է հետաքննություն։










































