Tuesday, 23 06 2026
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի

ԵԱՏՄ ճգնաժամը. Ռուսաստանն ի՞նչ ունի առաջարկելու

«Արդի փուլում Տնտեսական համագործակցության կազմակերպությունը Եվրասիայի միջնամասում տարածաշրջանային ազդեցիկ ինտեգրացիայի հարթակ է»,- օկուպացված Ստեփանակերտում կազմակերպության գագաթաժողովի տպավորությամբ գրում է Բաքվի իշխանամերձ haqqin.az –ի մեկնաբանը: Եվ դրանում ճշմարտության մեծ չափաբաժին կա:

ՏՀԿ հիմնադիր անդամ են Թուրքիան, Իրանը և Պակիստանը: Ընդ որում, նախագիծն այնքան է կարևորվել, որ իսլամական հեղափոխությունից հետո էլ Իրանը մնացել է կառույցում, իսկ վերջին համաժողովին հրավիրվել է Աֆղանստանի թալիբների կառավարության փոխվարչապետ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը:

ՏՀԿ գագաթաժողովին մասնակցել են Ուզբեկստանի և Ղրղզստանի նախագահները, Ղազախստանի վարչապետը, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարը, որ նա փոխվարչապետի կարգավիճակ ունի: Եվ անկախ նրանից, որ օրակարգում եղել է կլիմայի փոփոխության դեմ միջոցառումների կազմակերպման հարցը, քաղաքական առումով ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրները հաղթահարում են «փակ տարածաշրջանի» բարդույթը:

Ընդ որում, այդ երկրներից Ղազախստանը և Ղրղզստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են, կառույցներ, որ հետխորհրդային Ռուսաստանի հովանու ներքո ստեղծվել են, որպեսզի պահպանվի «եվրասիական ընդհանուր տունը»: Ավելի քան երկու տասնամյակ Ռուսաստանի անվտանգային և տնտեսա-կոմունիկացիոն քաղաքականությունը կառուցվել է ՀԱՊկ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ուղղակի կամ առնվազն ասոցացված ձեւաչափով անդամակցության «միանգամայն իրատեսական լինելու» կանխավարկածի վրա:

ՏՀԿ գագաթաժողովը բացառեց այդ հավանականությունը: Ավելին, Կենտրոնական Ասիայի երկրների և Աֆղանստանի մասնակցությունը փաստում է, որ Եվրասիայում, իրոք, ձևավորվում է ինտեգրացիոն նոր կառույց, որ «բուֆերային» է լինելու Հյուսիսի և Հարավի միջև, բայց միաժամանակ ապահովելու է Արևելքի և Արևմուտքի հորիզոնական հաղորդակցությունը:

Տարեսկզբին ստորագրվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագիր, բայց վերջին իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը մտադիր չէ Ռուսաստանի և Իրանի միջև տրանզիտ ապահովելու քաղաքական հանձնառությանը հավատարիմ մնալ: Փոխարենը, կարծես, Թեհրանին առաջարկվում է Կենտրոնական Ասիայում «արժանապատիվ ներկայություն», եթե, իհարկե, իրանական տնտեսության հնարավորությունները թույլ տան:

Ինչ էլ որ լինի, մի բան ակնհայտ է. ԵԱՏՄ-ն մտնում է քաղաքական ճգնաժամի փուլ, որի լուծման հնարավորություն կլինի Տնտեսական համագործակցության կազմակերպության և Ռուսաստանի միջև ասոցացված կապերի մասին համաձայնությունը: Հակառակ դեպքում Կենտրոնական Ասիայի երկրների համար Ռուսաստանից կախվածությունը վերածվելու է առևտրա-տնտեսական և կոմունիկացիոն «բալաստի»:

Այս իրավիճակը բավական խնդրահարույց է նաև Հայաստանի համար, որ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, բայց միաժամանակ ձգտում Եվրամիության հետ նոր մակարդակի երկխոսության: Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում: Կարևոր է այդ տարածաշրջանում Չինաստանի ներկայությունը: Արդյոք Տնտեսական համագործակցության կազմակերպությունը կգնա՞ Չինաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացման, թե կընտրի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիա՞ն: Բայց Ռուսաստանն ի՞նչ ունի առաջարկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում