Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հրթիռներ է արձակել իսրայելական «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է շարժման «Տելեգրամ»-ի ալիքը՝ հղում անելով հութիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիային:
Նշվում է, որ իսրայելական օդանավակայանին հարված է հասցվել «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով:









































