Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ծառուկյանի ոտքի տակի հողը

Անկասկած է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ հրապարակված հարցազրույցում արտահայտված որոշ մտքեր բավական համարձակ են և կարող են խնդիրներ առաջացնել Սերժ Սարգսյանի մոտ բացատրվելու առումով: Բանն այն է, որ հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանն ունի վերադառնալու քաղաքական և բարոյական իրավունք, կարծես թե հարված է Սերժ Սարգսյանի գործունեությանը:

Խնդիրն այն է, որ Քոչարյանի վերադարձի բարոյականությունը պետք է որ չափվեր նրան փոխարինող Սերժ Սարգսյանի արդյունավետությամբ: Այսինքն՝ եթե Սարգսյանը փոխարինում է Քոչարյանին և, ըստ էության, եթե լավ է փոխարինում, ապա Քոչարյանի վերադարձի բարոյականության հարց պետք է որ չառաջանա: Բայց, եթե ԲՀկ առաջնորդը դնում է այդ հարցը՝ դա երևի թե նշանակում է, որ նա վատ է գնահատում Սերժ Սարգսյանի փոխարինումը և համարում է, որ նա այնքան վատ է աշխատել, որ Քոչարյանն արդեն կարող է վերադառնալ: Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը թերևս դժգոհում է, որ Սերժ Սարգսյանը համակարգն այնքան էլ «լավ չի պահում»: Պարզ է, որ այդ ենթատեքստը պարունակող հայտարարության համար Սերժ Սարգսյանը նրանից բացատրություններ է պահանջելու: Գագիկ Ծառուկյանը չէր կարող չգիտակցել դա, հետևաբար՝ եթե արել է հայտարարություն, ուրեմն, կամ վստահ է, որ բացատրություն տալու կարիք չկա, կամ էլ վստահ է, որ կտա այդ բացատրությունը: Ավելին՝ չի էլ բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն այդ հայտարարությամբ հենց «սադրել» է հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:

Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի՝ սովորաբար զգուշավոր հայտարարությունների ֆոնին այդ բավական հստակ և համարձակ հայտարարությունը թերևս պայմանավորված է Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի բազմաբևեռությամբ: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանն է բացահայտ հայտարարում ակտիվանալու հավանականության մասին, ապա Հայ ազգային կոնգրեսն է ակտիվանում և բավական համարձակ քայլի գնում` շուրջօրյա քաղաքական ակցիաներ: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը կարծես թե հայտնվում է միջազգային հանրության առավել ուշադիր հայացքի տակ, իսկ Ռուսաստանում էլ տեղի է ունենում ներիշխանական ստատուս-քվոյի փոփոխություն, որն առնվազն հոգեբանական լուրջ արձագանք է ունենալու Հայաստանի իշխանական համակարգում: Այդ պայմաններում գրեթե բոլորը ստանում են մանևրի հնարավորություն՝ բացի Սերժ Սարգսյանից: Այդպես է։ Երբ Հայաստանում, այսպես ասած, կայուն լճացման փուլ է, բոլորը զրկվում են մանևրի հնարավորությունից, և այդ հնարավորությունը մնում է միայն իշխանությանը: Երբ ճահճացումը կամ լճացումը փոխվում է դինամիկ գործընթացներով և միջազգային ավելի մեծ ուշադրությամբ, մանևրի հնարավորությունից զրկվում է իշխանությունը` կանգնելով կամ առկա պրոցեսները հանդուրժելու և դրա հետ հաշվի նստելու, կամ ռեպրեսիաների գնալու ընտրության առաջ: Երբ իրավիճակը լինում է սև-սպիտակ, այսինքն՝ մի կողմում ընդդիմություն, մյուսում՝ իշխանություն, ռեպրեսիաների հավանականությունը մեծ է: Սակայն երբ իրադրությունը բազմերանգ է, իսկ հիմնական ազդեցության թելերն էլ ինչքան ներսում են, այնքան՝ դրսում, ռեպրեսիաները իշխանության համար դառնում են ռիսկային:

Ներկայումս, թերևս, այդ վիճակում է Սերժ Սարգսյանը, այսինքն՝ միարժեք ռեպրեսիվ մեթոդների կիրառման հարցում սահմանափակումների առաջ, ինչն էլ, թերևս, Գագիկ Ծառուկյանին հիմք է տվել հանդես գալ այդպիսի համարձակ հայտարարություններով: Չի բացառվում, որ Ծառուկյանի համարձակությունը պայմանավորված լինի Քոչարյանի ակտիվության հեռանկարով: Բայց այստեղ հարցն այն է, թե արդյոք Քոչարյանը, որը ներկայումս խաղից,- գոնե հրապարակային,- դե յուրե լծակների առումով զգալիորեն դուրս է, կարո՞ղ էր այնպիսի դե ֆակտո երաշխիքներ տալ Ծառուկյանին, որ նա չզգուշանար Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ ունենալուց: Ըստ ամենայնի, Ծառուկյանն իրեն առավել երաշխավորված է զգում հենց առկա բազմավեկտոր քաղաքական իրավիճակի պարագայում՝ հասկանալով, որ այդ դեպքում զգալիորեն բարձրանում է իր՝ որպես իշխանության երկրորդ ուժի քաղաքական կշիռը, ընդ որում՝ ամենևին էլ ոչ պայմանական երկրորդ, այլ բավական ռեալ: Ավելին, զուտ հասարակական աջակցության իմաստով ԲՀԿ-ն կարելի է համարել նույնիսկ առաջին և, թերևս, միակ ուժ իշխանության համակարգում: Իսկ որ ԲՀԿ-ն ունի հասարակական զգալի հենարան՝ անկասկած է: Այդ իմաստով ԲՀԿ-ն նույնիսկ աննախադեպ ուժ ունի իշխանության մեջ, հետևաբար Գագիկ Ծառուկյանը կարող է իրեն թույլ տալ, այդպիսի ռեսուրսների և այդպիսի դիրքի պարագայում, այսպիսի քաղաքական պահին, հանդես գալ բավականաչափ ինքնուրույն դիրքերից: Ի վերջո, նրան դա ստիպում է անել նաև անցած երեք տարիների փորձը, երբ իշխանությունը պարբերական վիճաբանություններից և բանավեճերից հետո ԲՀԿ-ին ստիպում էր նստել սեղանի շուրջ և գալ համաձայնության՝ ըստ ՀՀԿ-ի:

Ծառուկյանը թերևս պատկերացնում է, որ Սերժ Սարգսյանի իշխանական համակարգում ինքը լիարժեք տեղ և դեր չունի, այնպես որ, կամ հնարավորինս լիարժեք օգտագործում է ներկայիս տեղն ու դերը և հասնում իր համար երաշխավորված դիրքի` ներքաղաքական վեկտորի որևէ զարգացման հեռանկարում, քանի դեռ Սերժ Սարգսյանը հեղինակային համակարգ չի ձևավորել, կամ էլ դառնում է ոչ թե այդ համակարգի, այլ դրա ձևավորման «զոհը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում