Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդագրության վրա:
Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»:











































