Գերմանիայում մի քանի ամիս հետո կստեղծվի համակարգչային համակարգ, որն ի վիճակի է վերականգնել Բեռլինյան պատից հետո ոչնչացված «Շտազիի» փաստաթղթերը:
Ինչպես հաղորդում է The Local-ը, հատուկ սարքավորումների և ծրագրերի օգնությամբ Գերմանիայի արխիվների դաշնային գերատեսչությունը հույս ունի վերականգնել 1989 թ. ոչնչացված փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ, գերատեսչության տրամադրության տակ կա 15 հազար պարկ մանրացված փաստաթուղթ:
Վերջին 16 տարիների ընթացում փաստաթղթերի վերականգնման աշխատանքներով զբաղվել է 12 մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ: Այդ ընթացքում նրանց հաջողվել է վերականգնել շուրջ 1 մլն էջ: Գերատեսչության ղեկավար Ռոլադն Յանը հայտնել է, որ համակարգչային համակարգը կփորձարկվի 2012 թ.:










































