Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է խաղաղությանը, սակայն երբեք չի խոնարհվի որևէ նվաստացման կամ ագրեսիայի առջև։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։
Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, մասնակցելով Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի բարձրաստիճան զինվորականների և գիտնականների հուղարկավորության արարողությանը, նշել է, որ դրանցում մեծաթիվ մարդկանց մասնակցությունը ցույց է տալիս ազգային հպարտությունն ու համերաշխությունը։
Նա հավելել է, որ չնայած պատմության ընթացքում խաղաղասեր ազգ լինելուն՝ Իրանը երբեք չի ենթարկվել նվաստացմանը։











































