Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով Բաքվի իր դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ եթե մոտ ժամանակներս Մոսկվան հանդես չգա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով, ապա Ադրբեջանը հրաժարվելու է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերաբերյալ Ռուսաստանի վարձակալության պայմանագրից (որի ժամկետն ավարտվում է 2012 թվականին) և միանալու է Nabucco-ին.
«Մենք երկար ժամանակ Մոսկվայի կողմից սպասել ենք Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող պատասխանի, սակայն այդպես էլ չենք ստացել։ Ճիշտ է՝ Բաքուն շնորհակալ է Ռուսաստանին նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ գործադրած ակտիվ միջնորդական ջանքերի համար, սակայն դրանք ակնհայտորեն քիչ են։
Վերջին շրջանում Հայաստանն անգամ կոշտացրել է իր դիրքերը բանակցային գործընթացում, ինչը ստիպում է մեզ մտածել հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղիների մասին։ Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Մոսկվային, և նրանից ակնկալում ենք կոնկրետ պատասխաններ»։










































