Saturday, 27 06 2026
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում

Եղիազար Վարդանյանն ու Աբդուլքարեմ Ութավին քննարկել են քաղաքաշինության ոլորտում Հայաստան-Իրաք համագործակցության հնարավորությունը

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։

Ինչպես տեղեկանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Եղիազար Վարդանյանն ու Աբդուլքարեմ Ութավին քննարկել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։

Ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով հանրապետությունում կրթական, մարզամշակութային և առողջապահական հաստատությունների, ճանապարհների ու ջրամբարների կառուցման ծրագրերը, նաև «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործումն ու մասնավոր միջոցներով կառուցապատման ծրագրերի իրականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդգծել է, որ շինարարությունը ՀՀ տնտեսության կարևոր ու զարգացող ուղղություններից է։

«Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարական ծրագրերը հնարավորություն են տալիս ոլորտային մասնագետներին ձեռք բերել նախագծման, շինարարության, նոր տեխնոլոգիաների կիրառման և մեծ ծրագրերի կառավարման բավարար փորձ, ինչի շնորհիվ կարող են համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանում և Իրաքում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։

Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար՝ ընդգծելով կառուցապատման բնագավառում Իրաքի մեծ ներուժն ու երկու երկրների միջև ոլորտային համագործակցության լայն հեռանկարը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բոլոր ջանքերը ներդնել՝ գործակցության օրակարգը կյանքի կոչելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում