Իրանական Aty News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի ճակատագիրն անհայտ է անգամ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամներին:
Կայքի հաղորդմամբ՝ Ռահիմ Մաշային, որին բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել, Իրանի նախագահի հետ մեկնել էր Նյու Յուրք, որտեղ Ահմադինեժադը մասնակցել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, բայց նախագահի որևէ հանդիպման նա ներկա չի եղել ու նրա հետ երկիր չի վերադարձել:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշային նաև մեղադրվում է օրեր առաջ իրանի բանկային համակարգում բացահայտված հսկայածավալ կոռուպցիայի գործում: Այդ բացահայտման հետևանքով Իրանի «Մելլի» պետական բանկի տնօրենը փախել է երկրից և ապաստան գտել Կանադայում:








































