Monday, 13 07 2026
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում

Ռուսաստանը պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում՝ ընդ որում, վերացնելով անվտանգության առումով Իսրայելի մտահոգությունները: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ընդհանրապես, ինձ թվում է, որ նկատի առնելով խաղաղ ատոմի օգտագործումը, զարգացումը շարունակելու Իրանի ծրագրերը՝ նկատի է առնվում է նաև դրա կիրառումը գյուղատնտեսության, բժշկության և այլ բնագավառներում, բայց  դա ատոմային էներգետիկա չէ, և մենք կարող ենք Իրանի հետ աշխատել ատոմային էներգետիկայի բնագավառում: Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում: Որովհետև վստահության մակարդակը բավականին բարձր է մեր երկրների միջև: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Մենք կարող ենք  շարունակել այդ աշխատանքը և ապահովել նրանց շահերն այդ ոլորտում», – ասել է նա:

«Ես այժմ չեմ մտնի մանրամասնությունների մեջ։ Դրանք շատ են։ Եվ այդ բոլոր մանրամասնությունները մենք քննարկել ենք ինչպես  իսրայելական, այնպես էլ ամերիկյան կողմի հետ։ Այդպես մենք նաև որոշակի ազդանշաններ ենք ուղարկել մեր իրանցի բարեկամերին։ Եվ ընդհանրապես հնարավոր է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմային էներգետիկիայի բնագավառում և միևնույն ժամանակ  վերացնել Իսրայելի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ», – հավելել է Պուտինը։

Նախագահի խոսքով՝ ինքն առաջարկել է իրանական հարցի շուրջ «իրադրությունից հնարավոր ելք», բայց որոշումն Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությանն է։

«Նման տարբերակներ, իմ կարծիքով, կան։ Մենք դրանք շարադրել ենք, կրկնում եմ, մեր բոլոր գործընկերներին՝ թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Իսրայելին և թե՛ Իրանին հայտնել ենք։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը։ Բայց որոշումն, իհարկե, կախված է այդ բոլոր երկրների, առաջին հերթին՝ Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությունից», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։

Բացի այդ, Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին Իրանում ավարտել է Բուշերի ԱԷԿ-ի կառուցումը, որի նախագիծն սկզբնապես իրականացվել է գերմանական ընկերությունների կողմից։

«Մենք պայմանագիր ենք կնքել ևս երկու բլոկի կառուցման համար։ Աշխատանքներն ընթանում են, և մեր մասնագետներն այնտեղ են։ Ավելի քան երկու հարյուր մարդ։ Եվ մենք համաձայնության ենք եկել Իսրայելի ղեկավարության հետ, որ կապահովվի անվտանգությունը», – վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում