Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանի որոշմամբ «Դոմոդեդովո» օդանավակայանն առգրավվել է հօգուտ պետության:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հունվարի 30-ին դատական հայց էր ներկայացրել «Դոմոդեդովո» խմբի 30 ընկերության դեմ՝ պնդելով, որ օդանավակայանի գլխավոր սեփականատեր Դմիտրի Կամենշչիկը, որն ունի Թուրքիայի և ԱՄԷ քաղաքացիություն, և «Դոմոդեդովոյի» վերահսկիչ խորհրդի ղեկավար Վալերի Կոգանը՝ Իսրայելի քաղաքացիություն, խախտելով Ռուսաստանի օրենսդրությունը, օտարել են երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության ակտիվները և դրա շահույթը տեղափոխել արտասահման։
Սահմանափակումներ են հաստատվել խմբի կառավարման մարմինների գործողությունների նկատմամբ. նրանց արգելվում է որոշումներ կայացնել լրացուցիչ հարցերի վերաբերյալ, շահաբաժիններ և պարգևներ վճարել տնօրենների խորհրդի անդամներին, ինչպես նաև իրականացնել դրամական միջոցների կամ այլ գույքի դուրսբերման հետ կապված գործարքներ։










































