Այսօր ժամը 18.30 տեղի կունենա յուրօրինակ ասուլիս: Ազատության հրապարակում ավանդական հանրահավաքի ժամանակ ներկաները կարող են հարցեր ուղղել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Կոնգրեսի ղեկավարներին:
Հարցերը կարող են տրվել տեղում կամ ուղարկվել նախապես էլեկտրոնային փոստով:
Հայ ազգային կոնգրեսից հայտնում են, որ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցերը գրավոր կարելի է ուղարկել [email protected] հասցեով, կամ SMS հաղորդագրության միջոցով /093-13-05-15/, ինչպես նաև Twitter-ով՝ www.twitter.com/ancongress







































