3. NEWSru Israel-ը հայտնում է, որ շաբաթ լույս կիրակի գիշերը Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցել Գազայի հատվածի ուղղությամբ: «Իսրայելի Ձայն» ռադիոյի հաղորդմամբ՝ Գազայի հյուսիսում կանխվել է հրթիռային կրակահերթը, ադյունքում երեք զինյալներ վիրավորվել են:
4. Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ պաղեստինցի ահաբեկիչներն Իսրայելի տարածքի վրա բաց են թողել երկու հրթիռներ: Պայթյունի արդյունքում ոչ մի մարդ չի տուժել:
5. «Համաս»-ին պատկանող պաղեստինյան տեղեկատվական կենտրոնը հաստատում է այն փաստը, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակում են գործել Գազայի հատվածի հյուսիսում: Սակայն ոչինչ չի ասվում այն մասին, որ հարձակումը կատարվել է զինյալների վրա, որոնք պատրաստվում էին հրթիռային կրակ բացել:









































