Associated Press-ի հաղորդմամբ՝ ցանցահենը, «քանդելով» Թայլանդի վարչապետի Twitter-ը, այնտեղ հրապարակել է հայտարարություն, որում քննադատել է վարչապետին:
«Եթե նա չի կարող պաշտպանել իր էջը Twitter-ում, ապա ինչպե՞ս նա կարող է պաշտպանել երկիրը: Մտածեք այդ հարցի շուրջ»,- այսպես է վերջացրել ցանցահենն իր հայտարարությունը:
Թայլանդի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հաստատեց, որ էջը, իրոք, հարձակման է ենթարկվել ցանցահենների կողմից: Լրատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ իրենք չգիտեն, թե ով է դա արել, սակայն մեղավորին արդեն փնտրում են:









































