Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ԱՄՆ-ն Կիևին հետախուզական տվյալներ չի տրամադրել ռուսական օդանավակայաններին հարվածելու համար. CBS News-ի աղբյուրներ

Կիևը ռուսական օդանավակայաններին հարվածներ հասցնելու համար օգտագործել է իր սեփական տեղեկատվությունը, ԱՄՆ-ն որևէ հետախուզական տվյալ չի տրամադրել: Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։

«ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ չի փոխանցել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին և նրա թիմին «Սարդոստայն» գործողության համար, հայտնել են ինձ վարչակազմի աղբյուրները։ Ուկրաինան հավաքել է իր սեփական տեղեկատվությունը», – գրել է լրագրողը։

Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ Կիևը Վաշինգտոնին չի տեղեկացրել Ռուսաստանի տարածքում ռազմական օդանավակայաններին զանգվածային հարվածներ հասցնելու մտադրության մասին։

«ԱՄՆ վարչակազմի աղբյուրները կիրակի օրը (խմբ.՝ հունիսի 1-ին) CBS News-ին հայտնել են, որ Սպիտակ տունը չի իմացել այն մասին, որ դա պատրաստվում է», – հաղորդել է հեռուստաալիքը։

Axios լրատվական հարթակն իր հերթին, վկայակոչելով ամերիկացի և ուկրաինացի աղբյուրների, հաղորդել է, որ Սպիտակ տանը չգիտեին Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստած գործողության մասին։ Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հարվածները։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինան FPV անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի հինգ մարզերում գտնվող ռազմական օդանավակայաններին, և որ «մի քանի միավոր ավիացիոն տեխնիկա հրդեհվել են Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում»։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ «Սարդոստայն» հատուկ գործողության արդյունքում ռուսական ավիաբազաներում խոցվել է թևավոր հրթիռներ կրող ռազմավարական ռմբակոծիչների 34%-ը, վնասը կազմել է շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար։

Ըստ տարբեր լրատվամիջոցների աղբյուրների՝ ռուսական ավիաբազաներում վնասվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում Ա-50, Տու-95 և Տու-22 Մ3։

Այսօր՝ հունիսի 2-ին, Ստամբուլում նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում