Friday, 19 06 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը

Դիսկոմֆորտ և հավակնություններ

Գրեթե աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը ունի իշխանության վերադառնալու ցանկություն և պատրաստ է դրա համար դիմել հնարավոր բոլոր քայլերին: Բայց խնդիրն այն է, որ Քոչարյանը կարծես թե կանգնած է հենց այդ հնարավորությունների բացակայության տխուր փաստի առաջ, ու նրա պարբերական «դրսևորումները» ընդամենը հետապնդում են հնարավորությունների այդ սղությունը կոծկելու նպատակ:

Իշխանական համակարգը, որի տարբեր թևերը այս օրերին գիշերները, թերևս, անցկացնում են «բախտ բացողների» մոտ` փորձելով գուշակել, թե ի վերջո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար դե՞մ են, թե՞ իրար հետ: Ընդ որում` իշխանական շրջանակների համար այդ խնդիրը լրջագույն խնդիր է, որովհետև կշեռքի նժարի ճիշտ ընտրության մեջ է նրանց կյանքի ամբողջ իմաստը, քանի որ կյանքում այլ բան անելու նրանք պարզապես ընդունակ չեն: Բայց հենց դա է Հայաստանում կանխորոշում քաղաքական զարգացումների ընթացքը: Այսինքն` ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞ւմ կողմ կանցնի իշխանությունը լցրած զանգվածը:

Այսինքն` այսօր իրավիճակը, մեծ հաշվով, կախված է հենց այդ զանգվածից, պարզապես բարեբախտությունն այն է, որ այդ զանգվածի գիտակցության մեջ հակառակն է` թե ինքն է կախված իրավիճակից: Ու հենց այդ հակասականությունն է, որ Հայաստանում իրավիճակը դարձրել է քաոսային և անկանխատեսելի: Այն զանգվածը, որի որոշումը կարևոր է` ոչ մի բան չի որոշում, այլ զբաղված է գուշակություններով, թե ում կողմը պետք է թեքվել: Հայաստանի քաղաքական համակարգում միշտ էլ, թերևս, այդպես է եղել, պարզապես երբեք չի եղել ընտրության բարդությունը, և զանգվածը միշտ ունեցել է մեկ կողմնորոշիչ: Այժմ իրավիճակն այլ է, ինչը խանգարում է ոչ միայն զանգվածին, այլ նաև նրանց, ովքեր փորձում են նրան կողմնորոշել:

Բայց տրամաբանական հարց է առաջանում, թե այդուհանդերձ ի՞նչն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են այդպիսի հակադիր վիճակներում և ոչ թե միավորում են, այլ փորձում են ապակողմնորոշել իշխանական զանգվածին և գրավել իրենց կողմ: Արդյո՞ք դրա պատճառը միայն իշխանություն ունենալու, միանձնյա իշխանություն ունենալու մարդկային ցանկությունն ու ագահությունն է, թե՞ կան պարզապես օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հակասություն են առաջացրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Թերևս կա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պարզ մարդկային ցանկությունից և ագահությունից բացի, որն իհարկե տեսակի խնդիր է, կա նաև իրավիճակի պարտադրանքը: Հենց քաոսն ու անկանխատեսելիությունն է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացնում է անվստահության որոշակի աստիճան, և ինչքան իրավիճակը շարունակում է մնալ քաոսային և անկանխատեսելի, այդքան անվստահությունը ավելանում է:

Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես չի համարձակվում հայտարարել քաղաքական ծրագրերի մասին, բայց նաև փորձում է իմիտացնել այդպիսի մտադրություններ: Նրա վիճակն իսկապես ամենաբարդն է, որովհետև օբյեկտիվորեն ունենալով բավական մեծ ներգրավվածություն տնտեսա-քաղաքական պրոցեսներին` նա այդ պրոցեսներում չունի կարգավիճակ: Օրինակ` ներքաղաքական կյանքի երկու հիմնական կողմերը` ընդդիմությունն ու իշխանությունը, ի դեմս ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և իշխանության դե յուրե կրող Սերժ Սարգսյանի, կարող են ներքաղաքական և արտաքին քաղաքական անորոշ և տարերային զարգացումների պարագայում ավելորդ սխալներից և ֆալստարտից խուսափելու համար իրենց թույլ տալ հարաբերական լռություն, քանի որ նրանք ունեն բավական խոսուն և հստակ կարգավիճակ, և կարգավիճակն, այսպես ասած, արդեն իսկ խոսում է նրանց փոխարեն և ապահովում նրանց նվազագույն ներկայացվածության մակարդակը առկա գործընթացներում:

Այլ խնդիր է Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ով ելնելով իրավիճակից, բնականաբար, չի կարող իրեն ամբողջությամբ անմասն համարել պրոցեսներից կամ պրոցեսները համարել իրենից հեռու: Բայց որևէ կարգավիճակի բացակայությունը Ռոբերտ Քոչարյանին, թերևս, թե՛ իրավիճակային, թե՛ հոգեբանական դիսկոմֆորտ է պատճառում, ինչն էլ ժամանակ առ ժամանակ արտահայտվում է իր մասին հիշեցումներով, որոնք, սակայն, ավելի են խորացնում հենց այդ դիսկոմֆորտը առաջացրած անորոշությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում