Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ներիշխանական կրակի «յուղը»

Խորհրդարանի ՔՊ մեծամասնությունը պաշտպանության նախարարի հետ մի քանի ժամ փակ քննարկում է իրականացրել զինծառայության վերաբերյալ աղմկոտ նախագծի առնչությամբ, որն, այլ կերպ ասած, օրենքի նախագիծ է զինվորական ծառայությունից վճարի դիմաց ազատվելու մասին: Նախաձեռնության հեղինակը ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն է, բայց նախաձեռնությունը արժանացել է ՊՆ հավանությանը: ՔՊ խմբակցությունում և կուսակցությունում, սակայն բոլորը չէ, որ համաձայն են այդ օրենքին:

Դրա պատճառը, թերևս, այն է, որ հասարակությունը խիստ բացասական է արձագանքել, ըստ էության, սոցիալական, դասակարգային խտրականության մասին այդ օրենքին, որի վերաբերյալ մտահոգություն է հայտնել անգամ Մարդու իրավունքի պաշտպանը, չբացառելով ընդհուպ Սահմանադրական դատարան դիմելը: Ներիշխանական տարաձայնությունները, սակայն, պայմանավորված լինելով, իհարկե, հասարակության բացասական արձագանքի շոշափելիությամբ, այդուհանդերձ, իրենց խորքում թերևս արտահայտում են բոլորովին այլ մտահոգություններ: Մասնավորապես, մտահոգություններ խորհրդարանի առաջիկա ընտրության և այդ ընտրությանը թիմում իրենց տեղի ու դիրքի կապակցությամբ:

Նախընտրական պայքարը Հայաստանում թեժանում է ոչ միայն քաղաքական մրցակից ուժերի, կամ նույնիսկ հակառակորդ ուժերի միջև, այլ նաև իշխանության ներսում: Ներիշխանական պայքարը կամ մրցակցությունը սրում է թերևս այն, որ ակնառու է նոր իշխանական նկարագիր և, ըստ այդմ, դրա ներքո նոր թիմ ձևավորելու Նիկոլ Փաշինյանի ձգտումը և աշխատանքը: Սա նշանակում է, որ ներիշխանական ներկայիս ստատուս քվոն ենթարկվելու է էական փոփոխության:

Համենայն դեպս, Փաշինյանն ունի այդ նպատակադրումը, որպեսզի դրանից քաղի նախընտրական առավելագույն էֆեկտ՝ կոմպենսացնելով սեփական վարկանիշի անկումը: Իսկ կորցնել դիրքերը իշխանության ներսում, չի ցանկանում, բնականաբար, ոչ ոք: Իհարկե, այդ երևույթը միշտ չէ, որ արտահայտվելու է նկատելի, սակայն բոլոր այն դեպքերում, երբ իշխանության այս կամ այն նախաձեռնության հանդեպ լինի հանրային ընդգծված, նկատելի դժգոհություն կամ բացասական գնահատական, դա լինելու է «յուղ» ներիշխանական մրցակցության այն «մարմանդ կրակին», որ գոյություն ունի վաղուց:

Իհարկե, պետք չէ բացառել, որ այդ «յուղը» լցնի Նիկոլ Փաշինյանն ինքը, ըստ կրակի կառավարման իր նպատակահարմարության: Համենայն դեպս հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի արտահայտվել աղմկահարույց օրինագծի առնչությամբ, թեև օրինակ կառավարության նիստում խոսել է եկեղեցիների համար ստանդարտներ սահմանելու կամ չափահաս դառնալուց հետո ծնողների հետ ապրելու «ավանդույթից» հրաժարվելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում