MIGnews.com-ի հաղորդմամբ՝ Օբաման կլինի գլխավոր հյուրը այն ընթրիքի, որը կազմակերպվում է ամեն տարի՝ գեյերի իրավունքների համար պայքարող կազմակերպության կողմից: Այն տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ չեղյալ հայտարարվեց ԱՄՆ-ի բանակում համասեռամոլների ծառայությունն արգելող հրամանը:
Օբաման հայտարարել է, որ տվյալ պահին ինքն աջակցում է քաղաքացիական միություններին, բայց ոչ միասեռական ամուսնությունների օրինական գրանցմանը: