Wednesday, 01 07 2026
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով

Մոսկվայից Բաքվին ասելիք չկա՞

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հաստատել է, որ մոսկովյան այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր հետ հանդիպում է ունեցել:

«Չէ՞ որ մենք երկարամյա հարաբերություններ ունենք, քանի որ երկար-երկար տարիներ նա գլխավորել է Թուրքիայի հետախուզական ծառայությունը: Նա շատ լավ, խորագիտակ և պրոֆեսիոնալ գործընկեր է, որ աշխատանքի մեծ փորձ ունի: Այնպես որ ինձ հաճելի էր նրա հետ հանդիպել, թեև նա արդեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում է, ես կարծում եմ՝ այդ հանդիպումը նաև նրան էր հաճելի»,- ասել է Նարիշկինը: Իսկ ահա հարցին, թե ի՞նչ քննարկումներ են ունեցել, Նարիշկինը հակիրճ պատասխանել է. «Մենք անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Մոսկվայում է գտնվել մայիսի 26-27-ին, նա առաքելությունն սկսել է ՌԴ նախագահի օգնական, Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Մեդինսկու հետ հանդիպումից, ապա նրան Կրեմլում ընդունել է Վլադիմիր Պուտինը, որից հետո կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է: Հայտնի է միայն, որ Սերգեյ Լավրովն ուկրաինական կողմի հետ բանակցությունների հարթակ վերստին նախընտրել է Ստամբուլը, որտեղ Ռուսաստանի «համար ամեն ինչ լավ է»:

Ֆիդանի Մոսկվա այցից մեկ օր առաջ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբային և վերահաստատել, որ Ադրբեջանը շարունակում է լիովին աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել: Ընդսմին, Ուկրաինայի արտգործնախարարը բացահայտել է, որ անցած ձմռան էներգետիկ դժվարությունները հաղթահարվել են նաև Ադրբեջանի աջակցությամբ: Մոսկվայում Սիգիբայի Բաքու այցը չի կարող սրված ուշադրության չարժանանալ:

Այս առումով բավական ուշագրավ է, որ Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԱՀԾ տնօրեն Նարիշկինի հետ հանդիպումներից հետո Ֆիդանը չի ներգրավվել Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում, որ մայիսի 28-ին այցելել է Ադրբեջան: Կարելի է ենթադրել, որ Մոսկվան Ֆիդանի միջոցով Ալիևին ասելիք չի ունեցել կամ Էրդողանը նախընտրել է ցույց տալ, որ Բաքվի որոշումների վրա ազդեցությունը պահպանում է, ուստի Մոսկվա-Անկարա պայմանավորվածությունները կիրառելի են նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Թուրքիայի նախագահը և Պակիստանի վարչապետն Իլհամ Ալիևի հետ հանդիպել են Լաչինում, որտեղ Ադրբեջանի նախագահը հարկադրված է եղել Անկարային և Իսլամաբադին քառասունչորսօրյա պատերազմում աջակցության համար երախտագիտություն հայտնել: Մայիսի 10-ին նա Աղդամում հայտարարել է, որ «պատմական հաղթանակը» բացառապես Ադրբեջանի, նրա ժողովրդի ձեռքբերումն է: Ռուսաստանի հետ Ալիևի հարաբերությունների սառնությունը Թուրքիան չի կարող չօգտագործել: Բայց եթե Մոսկվան Ալիևին ասելիք չունի, ապա ո՞րն է երաշխիքը, որ Բաքուն «անհարմար վիճակում» չի հայտնվի: «Մենք բոլորս պարտավոր ենք համախմբել և թույլ չտալ, որ Պուտինը իջեցնի Ադրբեջանի ազատության դրոշը»,- մայիսի 28-ի առթիվ ֆեսյբուքյան գրառում է կատարել ադրբեջանցի վտարանդի լրագրող Միրկադիրքովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում