Friday, 12 06 2026
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն

Մարմնավաճառ Գյուլիզարը որտեղի՞ց է տալու ոստիկանին դիմադրելու փողը

Ջրաշենցի, 24-ամյա Պայծառ Համլետի Դանաչյանին (Գյուլիզար Իբրահիմի Մուլթուզաիվ` իրական ազգությունն անհասկանալի է, թեև ներկայացվում է որպես հայ) դեռևս 19 տարեկան հասակում առևանգել են ինչ-որ անձինք և չորս տարի շարունակ` 2006թ.-ից մինչև 2010թ.-ը, ծեծի ենթարկելով օրեր շարունակ պահել ավտոմեքենայի մեջ և ստիպել, որ պոռնկությամբ զբաղվի:

Եվ ահա, այս տարի, երբ ազատություն ստացած երիտասարդ կինը որոշել է ինքնուրույն զբաղվել արդեն սովորական դարձած գործով և ինքնուրույն տնօրինել իր «մասնագիտությունից» ստացած եկամուտները, մայիսի 2-ին գնացել-կանգնել է «Նաիրի» մարզադաշտի պատերի տակ: Անտեղյակներին ասենք, որ մարմնական անհագ և անասնական ցանկություն ունեցողները, որոնք սեռական հարաբերություններում զուգընկերուհիների գլխաքանակն են կարևորում` առանց հետևանքների մասին մտածելու, օգտվում են ծառայությունների մատուցման այս «շուկայից»: Եվ ահա, Պայծառ-Գյուլիզարը ուշ երեկոյան` ժամը 22-ին, սովորականի պես իր «պոստում» կանգնած է եղել, որպեսզի իր ծառայության կարիք ունեցողները ցանկության դեպքում մոտենան:

Բայց այնպես է ստացվել, որ նրանց փոխարեն հասարակական կարգուկանոնը պահպանող ծառայության ոստիկան Լևոն Կոշկակարյանն է մոտեցել նրան և փորձել արգելել մարմնավաճառությամբ զբաղվելը: Դա այնպես է զայրացրել և հունից հանել արդեն պոռնկության և մարմնավաճառության սովոր Գյուլիզարին, որ վերջինս վեճի է բռնվել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկան Լևոն Կոշկակարյանի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի ու կռվի. այդ «բլիժնի բոյի» ընթացքում Պայծառ-Գյուլիզարը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ` քաշքշել նրա համազգեստից, աջ ձեռքով հարվածել դեմքին, կծել նրա աջ ձեռքի դաստակը և պատճառել մարմնական վնասվածք: Չգիտենք` տուժածին տրվե՞լ է դատաբժշկական ուղեգիր, սրսկվե՞լ է կատաղության դեմ, թե՞ ոչ, բայց հաստատ գիտենք, որ Գյուլիզարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` իշխանությանը դիմադրություն ցույց տալու համար:

Շենգավիթի վարչական շրջանի դատարանը` նախագահությամբ Կարինե Ղազարյանի, արագացված դատաքննություն էր արել և այս տարվա հունիսի 28-ի վճռով գործից զրկված և կալանավորված Գյուլիզարին դատապարտել էր 400.000 դրամ տուգանքի և կալանքը վերացնելով` բաց էր թողել դատարանի դահլիճից: Դատարանը պատիժը նշանակելիս հաշվի էր առել մի շարք հանգամանքներ` հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Որպես ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշներ դատարանը արձանագրում է այն, որ նա զղջում է կատարածի համար, երիտասարդ կին է, մանկությունը անցել է ոչ պատշաճ դաստիարակության պայմաններում, 19 տարեկանից` 2006թ.-ից մինչև 2010թ.-ը, ծեծի ենթարկվելով, օրեր շարունակ առևանգված պահվելով ավտոմեքենայի մեջ` ենթարկվել է պոռնկության, շահագործման, և, ի վերջո, ամբաստանյալն ընդունել է մեղադրանքը: Բացի դա էլ, տուժած ոստիկանը քաղհայց չէր ներկայացրել: Գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով մասնակիորեն բեկանել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Պայծառ Համլետի Դանաչյանի վերաբերյալ 28.06.2011թ. դատավճիռը` Պայծառ Դանաչյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացման առումով փոփոխել և ՀՀ քր.օր. 316-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ նշանակել նշված հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով համաչափ պատիժ, որպիսին պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան ՔԿՀ-ում:

Հ.Գ. Հիմա հարցն այն է, թե Գյուլիզարը, ով հաշվառված է Արարատի մարզի Ջրաշեն գյուղում, բնակվում է Նոր Արեշի ավտոտնակներից մեկում և աշխատանք չունի` ինչպե՞ս պետք վճարի այդ 400 հազար տուգանքը. պետք է շարունակի իրավախախտումը` մարմնավաճառությունը, չէ՞: Ուրեմն, որպեսզի պետբյուջեի հանդեպ Գյուլիզարի պարտքերը մարվեն, ոչ ոստիկան Կոշկակարյանը և ոչ էլ նրա կոլեգաները չպետք է կանխեն ամբաստանյալի գործունեությունը` եթե իհարկե Գյուլիզարի հաշվին պետբյուջեի բացը լրացնելու հատուկ նպատակ չկա:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում