Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

Lևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում:

«1988 թվից այս հրապարակը եղել է ոչ միայն քաղաքական գործունեության ասպարեզ, այլ նաև համալսարան, որտեղ ժողովուրդը գիտելիք է ստացել:

Ես հիմա ձեզ հետ համալսարանական դասընթաց կանցնեմ՝ վերջին շրջանի ներքաղաքական ասեկոսեների և ինչ-որ թեմաների մասին: Ո՞րն է այս վերջին շրջանի մեր մամուլի ամենաշատ շրջանառվող թեման: Արդեն 4 տարի գոյություն ունեցող թեման իշխանությունների հետ ՀԱԿ հարաբերություններն են, բայց երկու նոր թեմա գոյություն ունի՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, որը ինձ համար շինծու թեմա է: Որևէ բանական մարդու համար՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ և երբեք չի եղել:

Նա երբեք որևէ կուսակցության համակարգի շնորհիվ կամ ժողովրդական մեծ հենարանի շնորհիվ իշխանության չի եկել՝ ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում: Նա կարողացել է միշտ հարմարվել սիստեմի՝ ԽՍՀՄ-ի, ՀՀՇ-ի, որի կարկառուն ներկայացուցիչներից էր, վարչության անդամ, հետո ինչ-որ կերպ մտավ մեր իշխանական համակարգ, հետո, օգտագործելով լծակները, 98-ին եկավ իշխանության: Հիմա նա խոսում է վերադարձի մասին: Նրա հիմնավորումներից մեկն այն է, որ հասարակական պահանջ կա: Չգիտեմ՝ այդ մարդը լուսնի վրա՞ է ապրում, չգիտեմ՝ ժողովուրդը ինչքան հիմար պետք է լինի, որ պահանջի մի մարդու, որ գնդակոծել է իրեն: Նա գիշերները չի կարողնանում քնել, ու գիտի, որ այս համակարգը փլվելուց հետո ինքը կանգնելու է դատաստանի առջև, և պատեպատ խփվելը միայն դրանով է բացատրվում: Նա պրոբլեմ չէ այլևս ժողովրդի համար, և եթե պրոբլեմ է, ապա պրոբլեմ է միայն Սերժ Սարգսյանի համար: Քոչարյանը որևէ հենարան չունի և չի կարող իրեն քաղաքական գործիչ համարել, եթե չունի հենարան»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:

Տեր-Պետրոսյանը բացառեց, որ «Դաշնակցությունը» կդառնա Ռոբերտ Քոչարյանի հենարանը, քանի որ այդպես իր վրա կվերցնի թափված արյան պատասխանատվությունը, նույնը չի անի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Նրանք հիմար չեն, խելագար չեն, որ այսօր իրենց անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Մի հոգի կա, որը անհատ է և չունի քաղաքական հենարան, դաՎարդան Օսկանյանն է: Նա կարող է եղբայրանալ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև Մարտի 1-ի սպանդի մեջ մեծ մեղք ունի նաև Օսկանյանը»:

ՀԱԿ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի թեման հայտարարեց փակված՝ այդպիսի գործոն գոյություն չունի: Հաջորդը «Բարգավաճ Հայաստանի» թեման է. նրանց դեմքերից մեկը հայտարարեց, որ հաջորդ ընտրություններում ԲՀԿ-ն գնալու է մենակ և իր հիմնական մրցակից տեսնում է ՀՀԿ-ին. «Սա շատ լավ երևույթ է, որ քաղաքական մրցակցություն է առաջանում, վերջանում է ՀՀԿ-ի մոնոպոլիան: ԲՀԿ-ին հաջողվեց Կոտայքում հատկապես ստեղծել համակիրների շրջան և ունի հենարան: Իսկ ինչպե՞ս ձևավորվեց ՀՀԿ-ն՝ գիտենք: 98-ին օպորտունիստների կողմից ստեղծված բանդա էր, որ խնդիր դրեց տիրել իշխանությանը և տիրեց, թե որքան դա կտևի, կախված է մեզնից և «Բարգավաճ Հայաստանից»»:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ մենք շատ ավելի պետք է հաշվի նստենք «Բարգավաճ Հայաստանի» հետ, քան ՀՀԿ-ի, որը կուսակցություն չէ, բանդա է: Երբեք ԲՀԿ-ն իր անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, չնայած կարծիք կա, որ 98-ին, որ ԲՀԿ-ն մտավ խորհրդարան, Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ էր, բայց որդին կարող է դուրս գալ ծնողի դեմ:

«Վերջին ներքաղաքական իրադարձությունը «Վիկիլիքսն» էր: Այդ կազմակերպությունը ստեղծվել և գաղտնիքներ էր հրապարակում, որ կոդերով ապահովում էր անանունությունը և նրա ձեռքն էր ընկել ամերիկյան դիվանագիտության փաստաթղթերի հսկայական փաթեթ ՝ 250 փաստաթուղթ, որոնք ամերիկյան դեպարատամենտի և դեսպանատների նամակագրությունն է: Մոտ 2000-ը ՀՀ դեսպանատնից ուղարկված զեկուցագրերն են և պատասխանները:
Իհարկե, արտառոց դեպք է, որ այսպիսի ակտուալ արխիվների բացում տեղի է ունեցել 2 անգամ. առաջինն արեց Լենինը բացելով ցարական արխիվները և հայտարարելով, որ վարելու է բաց դիվանագիտություն, թեև կես տարի անց մոռացվեց այդ բաց դիվանգիտությունը:

Քաղաքակիրթ երկրներում կա այդպիսի երևույթ, որ տարիներ անց, երբ այլևս ոչ մեկին չի վնասի, գաղտնազերծում են արխիվները: Այս արտահոսքը տեղի է ունեցել անօրինական ձևով և ԱՄՆ դժբախտությունն է: Ես ծանոթացել եմ Հայաստանին վերաբերող ամբողջ արխիվին և տեսել եմ, որ շատ կոռեկտ ձևով ներկայացրել են Հայաստանի տեղեկությունները իրենց կառավարություններին, այլ բան է նրանց մեկնաբանությունները, որոնց մի մասի հետ կարելի է համաձայնել, չհամաձայնել՝ կարևոր չէ, ինֆորմացիան նրանք ճշգրիտ են ներկայացրել: Ամեն դեպքում ԱՄՆ-ին որևէ վնաս չի լինի, բայց այդ առումով որոշ երկրներում, մանավանդ՝ մեր նման, որտեղ ահռելի խնդիրներ կան՝ իրավական, քաղաքական, տնտեսական, կարող են ազդեցություն ունենալ: 30-40 տարի անց դա զուտ պատմական նշանակություն կարող է ունենալ: «Վիկիլիքսի» հրապարակումները լուրջ նյութ են ընդդիմության համար, որ ծանրակշիռ փաստարկներ են, իսկ իւշխանության համար՝ նրանք լիովին մերկացվեցին աշխարհի առջև, և պատմական առումով մեծագույն նվեր է ժողովրդին»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում