Friday, 05 06 2026
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Ռուսական «կառավարվող դեմոկրատիայի» հմայքը

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած` Единая Россия իշխող կուսակցության համագումարը, ինչպես նաև դրանից հետո փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնանկությունն ու այդ ամենի հետ կապված զարգացումները շատ լավ նյութ են Ռուսաստանի վարչակարգը բնորոշող, այսպես կոչված, «կառավարվող» կամ «սուվերեն» ժողովրդավարության մոդելի էությունը վերստին հասկանալու և վերլուծելու համար:

Единая Россия-ի համագումարում, որը կոչված էր նախապատրաստելու կուսակցության մասնակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին, ըստ էության, որոշվեց ինչպես այդ, այնպես էլ գալիք նախագահական ընտրությունների ճակատագիրը, ուրվագծվեց մոտակա առնվազն վեց տարիների ընթացքում իշխանությունների կոնֆիգուրացիան:

Համագումարն ընդամենը վավերացրեց ետնաբեմերի նեղ շրջանակներում կայացրած որոշումները: Համագումարին մասնակցող` ՌԴ անկուսակցական նախագահն առաջարկեց իշխող կուսակցության ղեկավար Վլադիմիր Պուտինին` առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: Եվ դա այն դեպքում, երբ մինչև նախագահական ընտրություններ դեռ պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները: Պուտինն էլ` ընդունելով առաջարկը, իր հերթին առաջարկեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մեդվեդևը գլխավորի Единая Россия-ն, իսկ իր նախագահ դառնալուց հետո գլխավորի նաև կառավարությունը: Մեդվեդևը միանգամից ընդունեց առաջարկը:

Հայտարարվեց նաև, որ խնդրո վերաբերյալ Պուտինի և Մեդվեդևի միջև քննարկումներ են եղել դեռ այն ժամանակ, երբ որոշվել էր վերջինիս առաջադրել նախագահի թեկնածու: Փաստորեն պետության գլուխ կանգնած երկու մարդու միջև տարիներ առաջ ձեռք բերված ներքին պայմանավորվածությամբ է որոշվում, թե իշխող կուսակցության կողմից ովքեր են լինելու պետության բարձրագույն պաշտոնների հավակնորդները: Համագումարի ժամանակ կուսակցականներից ոչ ոք, կարծես թե, դեմ դուրս չեկավ այդ իրողությանը: Գրեթե համոզված կարելի է ասել, որ նույն պատկերը կլիներ, եթե Պուտինը հայտարարեր, թե ինքը չի առաջադրվում և առաջարկում է, որ Մեդվեդևը կամ մեկ ուրիշը լինի կուսակցության թեկնածուն: Բանն այն է, որ վերոնշյալ առաջարկներն անելուց առաջ դրանք երբևէ հրապարակավ չեն քննարկվել Պուտինի կուսակցությունում և այդ առաջարկներն անելուց հետո նույնպես որևէ քննարկում տեղի չունեցավ: Փաստորեն իշխանության գլուխ կանգնած երկու մարդկանց միջև ներքին պայմանավորվածության հրապարակայնացումը 100%-ով ապահովում է դրա իրագործումը:

Եվ, ուրեմն, ռուսաստանյան ամենախոշոր` իշխող կուսակցության ներսում չկան կուսակցությանը հուզող կարևորագույն խնդիրների վերաբերյալ որևէ հրապարակային, բաց քննարկում, բանավեճ, մրցակցություն:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցը մինչև խորհրդարանական ընտրություններ որոշելուն. եվրոպական պետություններում եթե, օրինակ, կուսակցությունը չի հավաքում այնքան ձայն, որքան ակնկալում էր ստանալ, նրա ղեկավարը կամ կուսակցության ցուցակը գլխավորողը շատ հաճախ հրաժարական են տալիս, վերանայում են ծրագիրը և այլն: Իսկ այս պարագայում ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն կարող ազդել կուսակցության ներքին իրավիճակի, ղեկավարության, կազմի, ծրագրի վրա:

«Փոխատեղման» ծրագրի հրապարակումից հետո Կուդրինը հայտարարեց, որ նա տնտեսական հարցերում Մեդվեդևի հետ ունի տարաձայնություններ, և որ կհրաժարվի ապագայում տեղ զբաղեցնել վերջինիս կառավարությունում: Մեդվեդևը հրապարակավ դժգոհություն հայտնեց սույն փաստի առումով: Նա նշեց, որ նախագահի տնտեսական քաղաքականությունը նաև կառավարության քաղաքականությունն է, և այս դեպքում նախագահի հետ անհամաձայնությունը նշանակում է անհամաձայնություն կառավարության հետ, ուստի հետաքրքրվեց, թե արդյոք Կուդրինը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել:

Ըստ ՌԴ սահմանադրության, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, իսկ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները սահմանում է վարչապետը, այլ ոչ թե նախագահը: Այսինքն` նախագահի մոտեցումները տնտեսական օրակարգի վերաբերյալ կարող են և չհամընկնել կառավարության դիրքորոշման հետ, Ռուսաստանում տնտեսական քաղաքականության ձևավորման համար վարչապետի մոտեցումներն են հիմք ծառայում: Վերջինիս վերաբերյալ Կուդրինը հրապարակայնորեն դժգոհություն չի արտահայտել, Պուտինն էլ, իր հերթին, Կուդրինից չի բողոքել:

Ստացվում է, որ Մեդվեդևը տնտեսության վերաբերյալ իր սուբյեկտիվ մոտեցումները չկիսելու համար Կուդրինին առաջարկում էր հրաժարական տալ: Կուդրինը հայտարարեց, որ կպատասխանի ՌԴ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո: Նույն օրը այս հարցը հանգուցալուծվեց նրանով, որ վարչապետի առաջարկությամբ ՌԴ նախագահը պաշտոնանկ արեց նրան: Պետք է նշել, որ այլ կերպ, ըստ Սահմանադրության, նախագահը չէր կարող պաշտոնանկ անել փոխվարչապետին:

Պուտինը դեմ չգնաց նախագահի ցանկությանը, և դա այն դեպքում, երբ ինքը առնվազն հրապարակայնորեն դժգոհություն չի հայտնել Կուդրինից, իսկ վերջինիս պաշտոնանկության հարցը, ըստ Սահմանադրության, միայն ինքը կարող էր լուծել: Բայց Ռուսաստանի նախագահի հրապարակավ հայտնած ցանկությունը պետք է անվերապահորեն ի կատար ածվի, հավանաբար, դրանով էր պայմանավորված Պուտինի նման վարքը: Կուդրինին պաշտպանելը կարող էր վերոնշյալ կանոնը կասկածի տակ դնող վտանգավոր նախադեպ առաջացնել:

Հեղինակը ՀՌԱՀՀԿ փորձագետ Է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում