Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկանում է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:
«Իմ հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը»,- գրել է Սուրեն Պապիկյանը:
Օրակարգի մանրամասները դեռևս չեն հրապարակվել:








































