Monday, 22 06 2026
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հնդկաստանն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի. Հայաստանի համար նոր հնարավորություն

Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական իրերի միության նախագահ Ռաջեշ Ռոկդեն կոչ է արել Հնդկաստանում այդ ոլորտում գործունեություն ծավալողներին խզել կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, քանի որ այդ երկրները Պակիստանի հետ Հնդկաստանի սահմանին առաջացած լարվածության և ռազմական բախումների օրերին բացահայտ աջակցել են Պակիստանին: Ադրբեջանական պրոպագանդան առ այսօր շարունակում է շեփորել, որ Պակիստանի զինուժը ջախջախել է Հնդկաստանի ստորաբաժանումներին:

Բաքուն այդ պրոպագանդայի թիրախ է դիտարկում, իհարկե, ոչ միայն Հնդկաստանին, այլ այդ կերպ նաև Հայաստանին, որի ռազմա-տեխնիկական առանցքային գործընկերոջ կարգավիճակում է Հնդկաստանը վերջին տարիներին: Ավելին, շաբաթներ առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարարը ուղիղ թիրախավորում էր Հնդկաստանը Հայաստանին աջակցելու համար: «Առևտուրը դադարեցնելով՝ մենք միասնության և վճռականության հստակ ուղերձ ենք հղում՝ ամրապնդելով մեր արդյունաբերության դերը, որպես ազգային հպարտության հենասյուն», հայտարարել է Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական իրերի միության նախագահ Ռաջեշ Ռոկդեն, իսկ կազմակերպության փոխնախագահը կոչ է արել հայրենասիրությունը վեր դասել բիզնես շահերից:

Կարո՞ղ է Հայաստանն օգտվել այդ հանգամանքից և Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչության ոլորտում գործունեություն ծավալողներին առաջարկել այն, ինչից նրանք կհրաժարվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեպքում: Համենայն դեպս, պետք է փորձել, առավել ևս, որ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը շատ կարևոր է դարձնում հավելյալ հնարավորությունների օգտագործումը՝ հաշվի առնելով տնտեսական վիճակագրության բարձր տեմպի նվազումը: Առավել ևս, որ Հայաստանի և Հնդկաստանի փոխհարաբերությունը ռազմա-տեխնիկական ոլորտում, ունենալով շոշափելի ծավալներ, չունի համարժեք տնտեսական բաղադրիչ:

Իսկ երկկողմ հարաբերության խորացման, ընդլայնման հարցում առանցքային է հենց տնտեսական շահերի փոխադարձության սկզբունքով խորացումը, այլ ոչ թե ռազմա-տեխնիկական գնումները: Առանց տնտեսական փոխադարձության ընդլայնման՝ հարաբերությունների մնացյալ սեգմենտները ստանում են որոշակի հարաբերականություն, որոնք կարող են շատ արագ ենթակա լինել հենց տնտեսական հարթությունում այլ շահերի ձևավորմանը: Ըստ այդմ, Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունը ունի թերևս տնտեսական բաղադրիչի ընդլայնման և խորացման կարիք, և առկա իրավիճակում գործնականում բացվում է որոշակի հնարավորություն, որը պետք է ձգտել օգտագործել առավելագույն էֆեկտիվությամբ և իհարկե օպերատիվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում