Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթնաժողովին

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ ոստիկանական համաշխարհային գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ:

Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթնաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության ամրապնդում» և «Միջգերատեսչական վստահություն և տեղեկատվության փոխանակում» թեմաներով գլոբալ հարթակներին։

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետության Կարաբիներների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Սալվատորե Լունգոյի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Քննարկվել են առկա մարտահրավերները և երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու հեռանկարները։

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացնելու փոխադարձ ուսումնական այցեր, ինչպես նաև իրականացնել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստման դասընթացներ Իտալիայի Հանրապետության կարաբիներների ստորաբաժանումներում։

Եռօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ներկա է եղել նաև շուրջ 130 երկրի անվտանգության և ոստիկանության ոլորտին վերաբերող առաջատար կազմակերպությունների ներկայացրած ապրանքատեսակների ցուցահանդեսին՝ հավաքագրելով հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը։

Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև «Համաշխարհային թմրանյութերի ապօրինի շրջանառություն», «Կիբեռհանցագործության դեմ պայքարը սահմաններից դուրս» և «Գլոբալ միջոցառումների ժամանակ հասարակական կարգի կառավարում» թեմաներով անցկացվող աշխատաժողովներին և կոնֆերանսին։

Պատվիրակությունը մայիսի 15-ին մասնակցել է «Իրավապահ մարմինների առաջնորդություն» վերտառությամբ կոնֆերանսին, որից հետո երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Դուբայի ոստիկանության պետ Աբդուլլա Խալիֆ Ալ Մառիի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այցի շրջանակում դրվել են ՆԳՆ ոստիկանության արտաքին համագործակցության ընդլայնման, ռազմավարական համագործակցության ամրապնդման, տեղեկատվության փոխանակման և ուսումնական փոխայցերի կազմակերպման նոր հիմքեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում