Մոլորակը մինչ այսօր գտնվում է ռեցեսիայի մեջ, որը սկսվել է 2008 թվականին, կարծում է տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր Քրիստոֆեր Անտոնիու Պիսարիդեսը:
Նրա կարծիքով՝ համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակը սխալ է անվանել ճգնաժամի երկրորդ ալիք, հայտնում է Интерфакс-ը:
«Սա արտասովոր ճգնաժամ է, քանի որ սկսվել է ֆինանսական հատվածից և հիմա հանգեցրել է պարտքային հիմնախնդիրների, ոչ թե ներդրումային, ինչպես լինում է սովորաբար: Ես չեմ տեսնում երկրորդ ալիքի փայլատակումը»,- ասել է Պիսարիդեսը:
Գնահատելով եվրոյի հեռանկարը` տնտեսագետը վստահություն է հայտնել, որ այդ արժույթը կպահպանվի, իսկ խնդրահարույց Հունաստանը կմնա եվրագոտում: ԵՄ-ն ավելի կշահի, եթե Հունաստանը մնա: «Եթե Հունաստանը դուրս գա, ապա այնտեղ տեղի կունենա մասայական դեֆոլտ, որը կդատարկի խոշորագույն բանկերը, հատկապես ֆրանսիական»,- նշել է Պիսարիդեսը:








































