Friday, 12 06 2026
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը

Գյումրիում 142 թափուր հաստիքին հավակնել է 1,500 աշխատանք փնտրող

Շիրակի մարզում գործազրկությունը հանրապետական միջինից բարձր է: Ներկայում Գյումրիի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցված են 10,708 գործազուրկներ, որոնց 65-68%-ը կանայք են, իսկ մեծ մասը՝ շուրջ 8,000 քաղաքացիներ, Գյումրիից են: Բնականաբար, ոչ բոլոր գործազուրկներն են գրանցվում կենտրոնում:

People in Need չեխական կազմակերպության նախաձեռնած մարզային շրջայցի ընթացքում Գյումրի այցելած լրագրողներին Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը տեղեկացրեց, որ վերջերս Գյումրիում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցած 33 գործատուները ներկայացրել էին 142 թափուր հաստիքների հայտարարություն, իսկ այցելել են 1,500 աշխատանք փնտրողներ: Ա.Ադամյանի խոսքով՝ արդեն ուղղակի արդյունքներ կան, սակայն նաև կան շատ գործատուներ, որոնք դժվարությամբ են համագործակցում կենտրոնի հետ:

«Կենտրոնում հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամների աշխատանքի տեղավորման հարցերին, և գործատուներից շատերը համաձայնություն են տվել աշխատանքի վերցնել հաշմանդամի»,- ասաց Ա.Ադամյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների աշխատավարձի 50%-ը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձը) փոխհատուցում է պետությունը:

Ա.Ադամյանի խոսքով՝ հաճախ աշխատանքի պահանջարկն ու առաջարկը չեն համապատասխանում իրար, և այդ դեպքում կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ հենց գործատուների մոտ: Վերջին շրջանում երիտասարդներն առավել հաճախ են դիմում կենտրոնին՝ աշխատանք գտնելու համար:

«Այստեղ հանրապետական միջինից ավելի ցածր է աշխատանքի վարձատրությունը և շատ օբյեկտիվ է, որ քաղաքացիները հաճախ հրաժարվում են աշխատանքից»,- նկատեց Ա.Ադամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում