Sunday, 07 06 2026
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս

Ո՞վ կընտրի «մենամարտի» ճիշտ ժամանակը` ՀՀԿ՞-ն, թե՞ ԲՀԿ-ն

Երբ մոտենում էր 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, և դրա շեմին ձևավորվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հասարակության մեջ ակտիվորեն գեներացվում էր այն մտայնությունը, որ ԲՀԿ-ն ՀՀԿ դեմ ստեղծված ուժ է, որի նպատակն է խորհրդարանում հաստատել ԲՀԿ մեծամասնությունը:

Եվ այս մտայնությունն ամենևին կեղծ գեներացիայի չէ, որ ենթարկվում էր: Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում էր Հայաստանի ամենաբազմանդամ կուսակցությունը լինելու, 400 հազար անդամ ունենալու մասին: Իսկ դա ինքնաբերաբար ենթադրում էր, որ կուսակցությունը ներկայացնում է խորհրդարանի ընտրությանը հաղթելու հավակնություն:

Իսկ նաև այն, որ ԲՀԿ անունը կապվում էր այդ ժամանակ նախագահ եղած Ռոբերտ Քոչարյանի հետ, ակնհայտ էր դարձնում, որ ԲՀԿ առաջատարության հավակնությունն ամենևին էլ մտացածին չէ: Ավելին` այդ նախագիծը Ռոբերտ Քոչարյանը կարծես թե առաջ էր մղում դեռևս 2005 թվականի Սահմանադրության հանրաքվեից, երբ որոշակիորեն ընդլայնվեցին թե՛ վարչապետի, թե՛ խորհրդարանի մեծամասնության լիազորությունները: Դրանից հետո, խորհրդարանի մեծամասնություն ունենալու պարագայում, ԲՀԿ-ն, 2008 թվականի նախագահի ընտրությամբ եզրափակելով ընտրական ցիկլը, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո թերևս աներկբայորեն առաջադրելու էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը որպես վարչապետ:

Այսինքն` Հայաստանում կարծես թե հյուսվել էր այն սցենարը, որը որոշակի տարբերություններով, բայց առանցքային մասի նմանությամբ իրականացվեց Ռուսաստանում` պաշտոնաթող Պուտինը դարձավ վարչապետ: Բայց, ինչպես գիտենք, ինչպես ինչ-որ առումով տեսանք, իսկ որոշ առումով էլ չտեսնվեց, բայց հասկացանք, Հայաստանում այդ պլանները կիսատ մնացին և «Բարգավաճ Հայաստանը», որն ընդհուպ 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանի ընտրության օրը տեղամասերում մինչև կեսօր նույնիսկ ֆիզիկապես կռիվ էր տալիս ՀՀԿ կեղծարարների դեմ, մայիսի 12-ի կեսօրից հետո հանկարծ սկսեց նահանջել, և դրության լիիրավ տերը դարձավ «Հանրապետականը»: 400 հազար անդամի մասին հայտարարող «Բարգավաճին» գրեցին ընդամենը 200 հազար ձայն` դնելով այդ տարբերությունը բացատրելու անհարմար իրավիճակի առաջ, և դրանով, ըստ էության, ևս մի հարված հասցնելով շռնդալից կերպով արենա մտած միավորին, որը ինչպես հետո պարզվեց, նույնիսկ սեփական անդամներին չի կարողացել կարգին հաշվել և տիրապետել հաշվել:

Ըստ երևույթին, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Պուտինը կարողացավ ընդամենը իր վարչապետության հարցը լուծել, իսկ Ռոբերտ Քոչարյանին վարչապետություն ապահովելու համար այլևս նրան «ուժ» չմնաց, քանի որ ակնհայտ է, որ դրա համար Պուտինը պետք է ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտում, այլ նաև Վաշինգտոնում և Բրյուսելում ջանք թափեր:

Հիմա նորից ընտրական փուլ է մոտենում Հայաստանում` 2012-13: Եվ կրկին հասունանում է ՀՀԿ-ԲՀԿ հակադրություն, կամ այդ հակադրությունը վերստին ջրի երես է դուրս գալիս: Նախօրեին ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հարցին պատասխանեց, որ իր կուսակցությունն առաջիկա ընտրություններին մրցակից է տեսնում ՀՀԿ-ին: Ընդհանուր տպավորությունն այն է, որ 2007-ի դառը օրինակը «Բարգավաճ Հայաստանին» հուշում է ֆալստարտ չտալ և ժամանակից շուտ պայքարի մեջ չմտնել ՀՀԿ հետ, ինչը եղավ 2007 թվականի ընտրության պարագայում, երբ դրանից ավելի քան 1 տարի առաջ «Բարգավաճ Հայաստանն» սկսել էր իր քաղաքական արշավը` իհարկե ոչ պաշտոնապես և հիմնականում ծավալուն բարեգործական ֆոնով: Մինչդեռ ՀՀԿ-ի, իսկ ավելի շուտ հենց Սերժ Սարգսյանի համար, թերևս, շատ կարևոր է ԲՀԿ հետ «մենամարտել» և այն շահել մինչև ընտրաշրջանի մեկնարկը, քանի որ այդ ժամանակ արդեն մենամարտ կարող է և չստացվել:

Բանն այն է, որ ընտրաշրջանի մեկնարկի պարագայում, ինչը միայն պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանը չէ, այլ դրան նախորդող առնվազն 5-6 ամիսները, Սերժ Սարգսյանի համար խիստ անցանկալի է սուր հակադրության մեջ մտնել «Բարգավաճ Հայաստանի» հետ: Նախ` դա կվկայի այն մասին, որ ընտրության շեմին իշխանության կենտրոնը չի տիրապետում իրավիճակին և ազատություն են ստացել ներիշխանական հակասությունները: Օրինակ` նույն վտանգը կար 2007 թվականին, երբ նույնիսկ ընտրության օրը այդ հակասությունները ազատորեն դրսևորվում էին: Բայց այն ժամանակ չկար համակարգված ընդդիմություն, իսկ այժմ իրավիճակն այլ է: Դրա համար էլ հիմա ընտրական շրջանին մոտ ներիշխանական հակասությունների դրսևորումը կարող է, ըստ էության, լուրջ հարված լինել ընտրական պրոցեսում իշխանական համակարգի «աշխատունակությանը»: Իսկ մինչ այդ էլ ԲՀԿ-ին վերջնականապես «չզինաթափելու» պարագայում Սերժ Սարգսյանը հայտնվում է մի վտանգի տակ, երբ ընտրական շրջանում հենց «Բարգավաճ Հայաստանը» կարող է իշխանության հանդեպ փորձել խաղարկել ներիշխանական հակասությունների հանգամանքը` փորձելով ՀՀԿ-ից այդ խաղարկման կամ շանտաժի գնով առնվազն հետ բերել գոնե մի մասը այն ամենի, ինչ կորցրեց 2007 թվականի ընտրությանը: Այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանին, թերևս, չի մնա ոչինչ, քան ԲՀԿ հետ պայմանավորվելը:

Մինչդեռ «Հանրապետականի» պլանների մեջ դա չի մտնում: Դրանից բացի, ՀՀԿ այդ հավակնությունն ամենևին էլ նոր չէ և հնչել է ամենաբարձր` կուսակցապետ Սերժ Սարգսյանի մակարդակով, ով դեռ 2009 թվականին հանդես գալով ՀՀԿ համագումարում, հայտարարեց, թե «ՀՀԿ-ն քաղաքական առաջնորդողից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդողի»: Ակնհայտ է, որ այդ ծրագիրն իրականացնելու համար ՀՀԿ ճանապարհին ոչ միայն հակառակորդ կամ մրցակից ուժերն են կանգնած, այլ նաև յուրայինները: Ընդ որում` հռչակված նպատակի ուղղությամբ շարժվելու համար ՀՀԿ-ն առաջինը պետք է անցնի հենց յուրայինների վրայով: Դա արդեն ոչ միայն քաղաքական տրամաբանության, այլ ֆիզիկայի օրենքի թելադրանքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում