Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեկնարկել են ուսուցողական հոգեբանական ծրագիր, որի շրջանակներում դեռահասներին ցույց կտան փոփ-աստղերի չմշակված լուսանկարներ: Ինչպես հաղորդում է Campaign-ը, հոգեբանների կարծիքով՝ դա կօգնի նրանց ամրապնդել իրենց ինքնագնահատականը և չբարդույթավորվել իրենց մարմնի ոչ այնքան կատարյալ ձևերից:
Մասնավորապես, դեռահասներին ցույց կտան Բրիթնի Սփիրսի չմշակված լուսանկարները, որոնցում երևում են երգչուհու ֆիզիկական բոլոր թերությունները:
«Մեդիան և գովազդները դեռահասներին ստիպում են հավատալ արհեստականորեն ստեղծված անիրական ստանդարտների: Կան հետազոտությունների արդյունքներ, որոնք ապացուցում են, որ դրանք բացասաբար են անդրադառնում անչափահասների ինքնագնահատականի վրա»,- մեկնաբանել է Իրավահավասարության հարցերով նախարար Լին Ֆեզերսթոունը: Նրա խոսքով` դա հատկապես ազդում է 10-11 տարեկան անչափահասների վրա:







































